BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ինձ ուզում եք անակնկալի բերել, բայց ես էրեկվա էրեխեն չեմ»

«Ինձ ուզում եք անակնկալի բերել,  բայց ես էրեկվա էրեխեն չեմ»
03.06.2014 | 11:44

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ (Գյումրու նախկին քաղաքապետ)

-Բարև Ձեզ, «Իրատես de facto»-ից է:
-Իա՜, ի՞նչ կա:
-Մի քանի հարցի կպատասխանե՞ք:
-Նայած ինչ հարց է:
-Օրինակ, Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո կառավարություն վերադարձան նախկին պաշտոնյաները: Դուք այս առումով ակնկալիք, հույսեր չունե՞ք:
-Ես նմանատիպ բաներ չգիտեմ:
-Ոչ մի առաջարկ չի՞ արվել:
-Ոչ:
-Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Հովիկ Աբրահամյանի հետ:
-Բայց քեզ ի՞նչ պետք է, ինչ հարաբերություններ ունեմ ես Հովիկ Աբրահամյանի հետ: Ինչո՞ւ ես ուզում հերթով գրես, թե ինչ հարաբերություններ ունեմ: Իմ հարաբերությունները շատ մարդկանց հետ են լավ:
-Այնքանով է կարևոր, որ լավ հարաբերություններն օգնում են պաշտոն ունենալուն:
-Էհ՜, սիրուն ջան:
-Նեղացած չե՞ք ՀՀԿ-ից, որ բավականին երկար ժամանակ պաշտոն չունեք, ու այդ հարցում Ձեզ չեն աջակցում:
-Ինձ ոչ էլ հետաքրքրում են էդ տեսակ բաները, ոչ էլ որևէ առաջարկություն եմ ստացել:
-Վերջերս նոր արտադրություն եք հիմնել, որքան հայտնի է՝ կաթնամթերքի: Ինչպե՞ս են Ձեր գործերը:
-Նորմալ:
-Նոր վարչապետն առաջարկել է բոլոր գործարարներին աշխատել հավասար պայմաններում: Պատրա՞ստ եք ընդունելու խաղի կանոնները:
-Միանշանակ: Նմանատիպ բաներին միշտ կողմնակից եմ: Հավասար պայմաններ, հարգել դիմացինին, ճշմարտությունը պահել:
-Նոր վարչապետի գործունեության սկիզբն ինչպե՞ս եք գնահատում:
-Դրական: Շատ լավ:
-«Լավերից» ի՞նչ կառանձնացնեք:
-Ընթացքից կերևա:
-Վերադառնանք Գյումրի: Սամվել Բալասանյանի կողմնակիցները պնդում են, թե Ձեր պաշտոնավարումից հետո Գյումրին սկսել է շնչել: Ինչո՞ւ էիք գյումրեցիների «շնչին նստել», պարոն Ղուկասյան:
-ՈՒզում ես ինձ մարդկանց հետ կռվեցնե՞լ: Եթե պտտվեք էս քաղաքով, կտեսնեք, թե էս ժողովուրդն ինչ ձևով է իմ ու ուրիշների նկատմամբ տրամադրված: Ես չեմ ասում իմ մասին, իմ գործերն են խոսում: Մարդու գործն է խոսում: Իսկ իմ գործը, փառք Աստծու, ժողովուրդը գիտի: Ինձ ուզում եք անակնկալի բերել, բայց ես էրեկվա էրեխեն չեմ: Բա էս մազերս ճերմակել են էս կյանքի մեջ, մենք չե՞նք հասկանում, թե ինչ հարց եք տալիս:
-Գյումրին, կարծես, չի ազատվում «կրիմինալ» քաղաքի համբավից, նորից կրակոցներ են հնչում: Ոչինչ չփոխեց անգամ ոստիկանապետի այցը «հայրաքաղաք» և նրա խիստ բնորոշումը:
-Նման որակում տվողներին ուղղեք այդ հարցը: Գյումրին կրիմինալ քաղաք չէ: Գյումրին ամենաբարեպաշտ, ամենահավատով, ավանդույթները պահող քաղաքն է:
-Նաև՝ ամենաաղքատ ու անապահով քաղաքը:
-Միանշանակ, Գյումրու վիճակն իսկապես ծանր է, պրոբլեմային, երկրաշարժից հետո սոցիալապես շատ վատ պայմաններում են ապրում մարդիկ: Գյուղեր կան, որ շատ ավելի լավ վիճակում են, քան Գյումրին: Բայց մի թիվ եմ ուզում բերել, որ դու հասկանաս իմ պաշտոնավարման ու հիմիկվա տարբերությունը: ՀՀ քաղաքներն ու գյուղերը միասին էդքան շինարարություն չեն արել, որքան իմ օրոք Գյումրիում՝ 100 մլրդ դրամից ավելի: Հիմա երկու տարվա ընթացքում ավագանու 4-5 որոշում տրված չէ, իսկ իմ ժամանակ ամեն օր էր էդքան տրվում:
-Ի՞նչն է պատճառը:
-Էդ հարցրեք արդեն մնացածներին: Իմ օրոք 50 հազար տնակ է քաղաքից հեռացվել: Որ գաք Գյումրի, ինչ նորություն տեսնեք, իմ օրոք է կառուցված՝ Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ, հետո էլ՝ Սերժ Սարգսյանի:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ